Բրազիլական Embraer ինքնաթիռներ արտադրող ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին հայտնում է CNN Brazil-ը: Բրազիլական ավիաարտադրողը հրաժարվել է նաև նախկինում մատակարարված ինքնաթիռների տեխսպասարկումից: Այս մասին հաղորդում է CNN Brazil-ը:
Ընկերությունը նշել է, որ հետևում է Ռուսաստանի և «Ուկրաինայի որոշ շրջանների» դեմ միջազգային պատժամիջոցներին։ Ուստի պետք է դադարեցվեն պատժամիջոցների ներքո գտնվող հաճախորդների համար պահեստամասերի մատակարարումները, տեխնիկական սպասարկումը և տեխնիկական աջակցության ծառայությունները: