Ներքին
31 րոպե առաջ
Արտաքին
44 րոպե առաջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեռևս անցյալ շաբաթ չեղյալ էր հայտարարել Աֆղանստան արտարժույթի մատակարարումը, այն բանից առաջ, երբ «Թալիբանի» զինյալները գրավել էին Քաբուլը:
Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Այս որոշման նպատակն էր թույլ չտալ, որ հարյուր միլիոնավոր դոլարները հայտնվեն ահաբեկչական խմբավորման ձեռքում, ասել են աղբյուրները:
ԱՄՆ-ն նաև արգելափակել է «Թալիբանի» մուտքը կառավարական հաշիվներ, որոնք կառավարվում են Դաշնային պահուստային համակարգի և ամերիկյան այլ բանկային հաստատությունների կողմից, և փորձում է կանխել Արտարժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պահուստների գրեթե կես միլիարդ դոլարի հասանելիությունը:
«ԱՄՆ-ում Աֆղանստանի կառավարության ունեցած ցանկացած ակտիվ չի փոխանցվի թալիբներին»,- ասել է աղբյուրը:
Աֆղանստանի կենտրոնական բանկի ղեկավար Աջմալ Ահմադին, որը փախել է երկրից, ասել է, որ իրեն հայտնի էր՝ Աֆղանստանին դոլարային մատակարարումներ այլևս չեն լինի: Նա նշել է, որ Աֆղանստանի կենտրոնական բանկի գրեթե բոլոր 9 մլրդ դոլարի պահուստները գտնվում են արտասահմանում: