Արտաքին 4 տարի առաջ - 16:43 22-05-2022

Սաուդյան Արաբիայում առաջին չվերթն է իրականացվել ամբողջությամբ կանանցից բաղկացած անձնակազմով

Սաուդյան Արաբիայի «flyadeal» լոուքոսթերը երկրի պատմության մեջ առաջին չվերթն է իրականացրել միայն կանանցից բաղկացած անձնակազմով, հաղորդում է Al Arabiya-ն։

Ինչպես հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Էմադ Էսկանդարանին, սա շրջադարձային պահ է կանանց համար, որոնք ավելի ու ավելի շատ հնարավորություններ են ստանում երկրում։

Էր Ռիադ-Ջիդդա չվերթն իրականացվել է մայիսի 19-ին։ Անձնակազմը բաղկացած է եղել յոթ կանանցից, որոնցից վեցը, ներառյալ բորտուղեկցորդուհիները և երկրորդ օդաչուն, ծնունդով Սաուդյան Արաբիայից են, և միայն օդաչուն՝ անձնակազմի հրամանատարն է այլ երկրից։

«flyadeal» լոուքոսթերը Սաուդյան Արաբիայի առաջատար ավիաընկերության՝ «Saudia»-ի դուստր ընկերությունն է:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը