Արտաքին 4 տարի առաջ - 15:11 22-05-2022

Պուտինի դստեր ամուսինը լքել է Գերմանիան. Bild

Բավարիայի պետական ​​բալետի նախկին գեղարվեստական ​​ղեկավար Իգոր Զելենսկին, որն արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է ՌԴ նախագահի կրտսեր դստեր՝ Կատերինա Տիխոնովայի հետ, լքել է Գերմանիան, հաղորդում է Bild-ը։

Զելենսկու հետ կապ հաստատելու պարբերականի փորձերն ապարդյուն են անցել։

Զելենսկին ապրիլի սկզբին հրաժարվել է Բավարիայի պետական ​​բալետի գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոնից՝ որպես պատճառ նշելով «անձնական, ընտանեկան հարցերը»: Նախքան նրա պաշտոնից հրաժարվելը, Կատերինա Տիխոնովան արդեն ներառվել էր ԵՄ պատժամիջոցների ցուցակում։

Ըստ Meduza-ի, Բավարիայի պետական ​​բալետի նախկին գեղարվեստական ​​ղեկավարի ծանոթն ասել է, որ Պուտինի դստեր ամուսինը պատրաստվում է «Մյունխենում ապրել որպես մասնավոր անձ», իսկ նրա «հիմնական ստեղծագործական գործունեությունը լինելու է Ռուսաստանում»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը