Սպորտ 4 տարի առաջ - 13:37 22-05-2022

Պատմության առաջին տիտղոսը. «Լայպցիգը»՝ Գերմանիայի գավաթակիր

Կայացել է ֆուտբոլի Գերմանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչը: Վճռորոշ խաղում միմյանց դեմ մրցել են «Ֆրայբուրգը» և «Լայպցիգը»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Խաղի 19-րդ րոպեին Մաքսիմիլիան Էգեշտեյնը բացել է հաշիվը՝ առաջ մղելով տանտերերին: 57-րդ րոպեից հյուրերը խաղացել են 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել Մարսել Հալշտենբերգը: Այնուամենայնիվ, «ցլերը» կարողացել են հավասարեցնել հաշիվը. 76-րդ րոպեին պատասխան գոլը խփել է հիանալի մրցաշրջան անցկացրած Քրիստոֆեր Նկունկուն:

Հանդիպման մնացած ժամանակահատվածը և լրացուցիչ ժամանակը գոլազուրկ ավարտ են ունեցել, ինչից հետո հերթը հասել է 11-մետրանոցներին: Հարվածաշարում «Լայպցիգի» ֆուտբոլիստներն ավելի դիպուկ են գտնվել՝ իրացնելով բոլոր 4 մոտեցումները: Քրիստիան Գունտերի և Էրմեդին Դեմիրովիչի վրիպումների պատճառով «Ֆրայբուրգը» պարտվել է:

Այսպիսով, Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորությամբ «Լայպցիգն» իր պատմության առաջին տիտղոսը նվաճեց:

Հետխաղյա ասուլիսի ընթացքում «Լայպցիգի» ֆուտբոլիստները բուռն կերպով շնորհավորել են մարզչին.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ