Արտաքին 4 տարի առաջ - 11:55 22-05-2022

Շվեդիայի վարչապետը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման հույս է հայտնել

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո, որում շոշափել են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, երկկողմ հարաբերությունների ամրապնդման հույս է հայտնել, այդ թվում՝ անվտանգության հարցերում և ահաբեկչության դեմ պայքարում։

«Բարձր եմ գնահատում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ այսօրվա զրույցը: Մենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման հույս ունենք, այդ թվում՝ խաղաղության, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում»,- գրել է նա Twitter-ում:

Ըստ Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդման, Էրդողանը Անդերսոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Շվեդիային կոչ է արել դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը։ Անկարայում դրանց թվում են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), այսպես կոչված Սիրիայի ազգային ինքնապաշտպանության ուժերը (SNS) և «ֆեթհուլահիստների ​​ահաբեկչական կազմակերպությունը» (FETO), որոնց Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016 թվականին երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Շվեդիայի կողմից ավելի վաղ պաշտպանական արդյունաբերության նկատմամբ սահմանված սահմանափակումների չեղարկման մասին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի