Ներքին 4 ամիս առաջ - 15:11 16-06-2026

Իտալիան հետևում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին. Մելոնին՝ Փաշինյանին

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին շնորհավորել է Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

Ուղերձում ասված է.

«Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և ճանաչում այն խիզախությունը, որով Դուք դիմակայել եք բացառիկ բարդության մարտահրավերներին:

Իտալիան հետևում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին և հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: 2025 թվականին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը՝ աջակցելու վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերին՝ այն գիտակցմամբ, որ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Մեր երկրների միջև հարաբերություններն ամուր են և շարունակաբար զարգանում են: Մեզ միավորում են աշխույժ տնտեսական կապերը, երկարամյա մշակութային և հնագիտական համագործակցությունը, ինչպես նաև համագործակցության շոշափելի հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները և պաշտպանությունը: Վստահ եմ, որ Ձեր նոր մանդատը հնարավորություն կընձեռի առավել ամրապնդելու այս գործընկերությունը»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան