Արտաքին 4 տարի առաջ - 21:36 21-05-2022

Ժամանակն է, որ Անկարան դուրս գա ՆԱՏՕ-ից և մտածի ՀԱՊԿ-ին միանալու մասին. թուրք պատմաբան

Թուրք պատմաբան Մեհմեդ Փերինչեքը հայտարարել է, որ եկել է երկրի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու ժամանակը, և անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է այլընտրանք դառնալ դաշինքին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հիմա եկել է ՆԱՏՕ-ից դուրս գալու ժամանակը, դա անհրաժեշտություն է դարձել։ ՆԱՏՕ-ի ռազմավարությունն աշխարհը բաժանելն է, պատերազմ սերմանելը։ Մոտ ապագայում Թուրքիայի համար արդիական կդառնա անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ մեկ այլ նոր կազմակերպության»,- ասել է նա։

Ինչպես նշել է պատմաբանը, Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս գալուց հետո կարող է ռազմական բլոկ կազմել Ռուսաստանի, Չինաստանի, Սիրիայի և Ադրբեջանի հետ։

Փերինչեքը կարծում է, որ երկար ժամանակ է՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Թուրքիային որպես դաշնակից չի դիտարկում։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» և ՆԱՏՕ-ի հետ միասին հակաթուրքական դաշինք է կազմում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, իսկ Իտալիայում և Նորվեգիայում հանդիպումների ժամանակ Թուրքիան որպես թշնամի է ընկալվում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան