Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 26-01-2024

Եթե Հովհաննիսյան Հովհաննեսը մտածի ԵՊՀ-ի իմիջի ու արժանապատվության մասին, որոշումը չի բողոքարկի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Երևանի պետական համալսարանն առաջին ատյանի դատարանում խայտառակ պարտություն է կրել:

Հեքիմյանն իր գրառման մեջ օրինակ էր բերել նաև Մասաչուսետսի, Հարվարդի կամ Սորբոնի համալսարանները՝ նշելով, թե ինչ կանեին դրանց ղեկավարները, եթե դատարանում նման խայտառակ կերպով պարտվեին։ «Սակայն, արդյոք նորմա՞լ մարդ է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ․-ն: Արդյոք վերջինս կդադարեցնի՞ դատական «պայքարը» և, ըստ այդմ, կփրկի՞ ԵՊՀ-ի պատվի, արժանապատվության և իմիջի մնացած փշրանքները: Չգիտեմ: Համենայն դեպս, համաշխարհային հռչակավոր կրթօջախների օրինակը հենց այնպես չբերեցի»,- գրել էր նա:

Oragir.News-ը Կարեն Հեքիմյանից հետաքրքրվեց, թե դատական գործընթացում ԵՊՀ փաստաբանները մեծ ջանքեր գործադրե՞լ են, թե՞ հաշվի են առել ակնհայտ օրինախախտումը ու չեն էլ փորձել հերքել իր պահանջը։ Հեքիմյանը նշեց, որ համալսարանը մի փաստաբան ուներ այնտեղ՝ Էդգար Բադեմյանը, ով իրավաբան է և վարում է ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի բոլոր գործերը, այդ թվում անձնական․

«Օրինակ՝ Հովհաննիսյան Հովհաննեսին իր կինը դատի է տալիս, պահանջում է, որ ալիմենտ վճարի, կրկին նույն փաստաբանն է գնում, կինն ապահարզան է պահանջում, կամ երեխաներին տեսակցելու իրավունքից զրկել, կրկին Էդգար Բադեմյանն է գնում։ Հովհաննիսյան Հովհաննեսի բոլոր գործերն ինքն է վարում, ու ես, ճիշտն ասած, ողջամիտ կասկած ունեմ, որ Հովհաննիսյան Հովհաննեսը Էդգար Բադեմյանին բերել է համալսարան, որպեսզի իր գրպանից նրան անձնական գործերի համար գումար չտա, ու համալսարանը վճարի նրան»։

Կարեն Հեքիմյանը նշում է՝ իր գործը շատ պարզ գործ է։ Նրա խոսքով՝ ինքը աշխատանքից ազատվելու դիմում էր գրել, և ԵՊՀ-ում օրենքով սահմանված կարգով պետք է 3 օր սպասեին, որպեսզի ինքը ցանկության դեպքում դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունենար, սակայն իր դիմումը տեսնելով՝ այնքան էին ուրախացել, որ հենց հաջորդ օրը Հովհաննես Հովհաննիսյանը հրաման էր ստորագրել և ազատել էր իրեն աշխատանքից և անմիջապես բանկի միջոցով վերջնահաշվարկ էր փոխանցվել։

«Այսինքն՝ շատ պարզ ու հասարակ գործ էր, փաստաբանի ջանքեր առանձնապես հարկավոր չէր»,- ասաց նա։

Հարցին, թե որոշմամբ իր կողմից ներկայացված պահանջները բավարարվե՞լ են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ վճռով բոլոր պահանջները բավարարվել են, դատարանը վճռել է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում, ողջ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձ, այնուհետև ևս 1 տարվա աշխատավարձ՝ որպես պատիժ ԵՊՀ-ին, այդ ամբողջ գումարի վրա հաշվարկել 0․15 տոկոս օրական գումար։ Նա ասաց նաև, որ դատարանը ԵՊՀ-ին պարտավորեցրել է վճարել իր փաստաբանական ծախսերը, պետական տուրքերը, ինչպես նաև այդ ամբողջ գումարի 2 տոկոսը՝ կրկին որպես պետական տուրք։

Մեր հարցին, թե ԵՊՀ ռեկտորը կկատարի՞ դատարանի վճիռը, թե՞ կփորձի շարունակել պայքարը ու բողոքարկել այս որոշումը, Կարեն Հեքիմյանը նշեց, որ եթե Հովհաննես Հովհաննիսյանը նորմալ մարդ լիներ ու մտածեր իր և ամենակարևորը ԵՊՀ-ի իմիջի, պատվի ու արժանապատվության մասին, ապա չի բողոքարկի որոշումը ու չի շարունակի խայտառակվել։ «Բայց քանի որ ես շատ քիչ եմ հավանական համարում, որ ինքը նորմալ մարդ է, ապա, կարծում եմ, որ կբողոքարկի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է