Ասել են՝ փողոցները պիտի բացեք, բացում են․ ի՞նչ հրահանգ է տրված ոստիկանության զորքերին
copy image url

Ասել են՝ փողոցները պիտի բացեք, բացում են․ ի՞նչ հրահանգ է տրված ոստիկանության զորքերին

Ներքին 2 տարի առաջ - 15:30 21-05-2022
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, նախօրեին անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմանը, չէր հերքել, որ որոշ դեպքերում ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել։ Ոստիկանության պետի տեղակալը նշել էր, որ լրատվամիջոցներով տարածվում է տեսակետ, որ Ոստիկանությունը «բիրտ» ուժ է կիրառում, բայց եթե տալիս ենք իրավական գնահատականներ, առավել ընդունելի է «անհամաչափ ուժի կիրառման» եզրույթը։

Oragir.news-ին հայտնի է դարձել, որ իրականում ոստիկանության զորքերին հրամայված է փողոցները փակելու ու ոստիկանության զգուշացումներին չենթարկվելու դեպքում փողոցները բացել «կոշտ» ուժի կիրառմամբ։

Բարձրաստիճան ոստիկաներից մեկը մասնավոր զրույցում նշեց, որ դա արվում է նաև կանխարգելիչ նպատակներով։
«Իսկ ուրիշ ի՞նչ տարբերակով կարող է ոստիկանությունը ստիպել քաղաքացուն ենթարկվել հրահանգներին, մի քանի անգամ կոշտ ուժ կիրառելուց հետո տեսե՞լ եք վերջին ակցիաների ժամանակ նստացույց անողները ոնց են փախչում, երբ տեսնում են, որ կարմիր բերետավորները մոտենում են։ Հիմա շատերը մեղադրում են կարմիր բերետներին, ասում են՝ ինչու են իրենք ջարդում քաղաքացիներին։ Բա ո՞վ անի, դրանք ոստիկանության ուժն են ու հենց դրա համար էլ ստեղծվել են։ Իրենք էդ գործն անում էին 2008 թ․-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահը, նույնն անում էին 2018 թ․-ին, երբ Փաշինյանն էր փողոցում, վաղը, եթե իշխանափոխություն լինի, էլի նույն գործն են անելու։ Ասում են՝ պարգևավճար են ստացել, դրա համար են անում, չէ՛, իրենց գործն են անում։

Պետք չի մեղադրել ոստիկանությանը, մեր գործը հասարակական կարգի ապահովումն է։ Հիմա մեզ ինչ ասես ասում են՝ թուրք եք, թուրքի հրաման եք կատարում, չէ՛, մեր գործն ենք անում։ Ասում են՝ միացեք ընդդիմությանը․ պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանները միանան ամեն ցույց անողի, էս երկրի վիճակը ո՞նց կլինի։ Իսկ որ մեկ-մեկ կոպիտ են, գիտեք՝ ցուցարարը չի՞ սադրում։ Գիտե՞ք՝ քանի անգամ է եղել․ մոտենում են ոստիկանական պատին, հայհոյում ու անմիջապես հեռախոսի տեսախցիկը միացնում, դուք էդ հայհոյանքը չեք լսում, բայց ոստիականն էլ մեկ կդիմանա, երկու կդիմանա, երրորդին՝ չէ, ու դուք հայհոյելը չեք լսի, շարունակությունն եք տեսնում»։

Հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրում, օրինակ, կարմիրբերետավորներն, որևէ կրթություն անհրաժե՞շտ է կամ հոգեբանական թեստեր անցնո՞ւմ են, նա պատասխանեց, որ կարևորը ֆիզիկական պատրաստվածությունն է։

«Դրանք ոստիկանության զորքերն են։ Էդ մարդիկ ո՛չ քաղաքական կողմնորոշում ունեն, ո՛չ էլ կրթական ինչ-որ ցենզի կարիք կա, միջնակարգ կրթությունը բավարար է։ Ինչ մնում է հոգեբանական վիճակին կամ թեստերին, դե ․․․ պիտի լինեն, բայց անկեղծ ասած՝ հիմա այդքան շատ չեն դիմողները, ու թափուր տեղերն էլ շատ են, դրա համար էլ առանձնապես մեծ մրցույթ չկա։ Հասկանում եք, չէ՞, քննիչ չեն, օպեր չեն, կադրային սպաներ չեն։ Տեսա՞ք՝ ոնց Օսիպյանի ձեռքերից ոլորեցին տարան, իրենց 1 տարի առաջվա ղեկավարն էր։ Իրենց համար ոչ մի տարբերություն չկա՝ ով է։ Ասել են՝ փողոցները պիտի բացեք, բացում են»։

Նա նաև նշեց, որ այսօր լուրջ բախումների համար պոտենցիալ վտանգ ոստիկանությունում չեն տեսնում։

«Ո՛չ ոստիկանությունում, ո՛չ էլ ցուցարարների շրջանում փոխադարձ ատելություն չկա, ինչպես 2008 թ․-ին էր։ Այն ժամանակ փողոցում գազազած ամբոխ էր․ մարդկանց տարիներով համոզել էին, որ էն, որ իրենք էսօր փող չունեն, որ իրենց երեխան թերի է սնվում, էդ փողը Քոչարյանի ու Սերժի գրպանն է, ոստիկանի գրպանն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ատելություն կարող է լինել, երբ մարդուն տարիներով էդ կարգի բաներ են ասվում։ Հիմա իրավիճակն էդպիսին չի, փողոցում էլ ո՛չ գազազած ամբոխ կա, ո՛չ էլ գազազեցնող»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն