Մամուլ 4 տարի առաջ - 09:30 21-05-2022

Արջը կրկին աղավնաձորցիներին հյուր է եկել. 3 փեթակ էլ նախորդ գիշեր է ջարդել. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է.

«Նախորդ գիշեր արջը կրկին հյուր է եկել Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչներին: Այս անգամ գյուղի բնակիչ Մուրադ Ասատրյանի փեթակներն է ջարդուփշուր արել: Համագյուղացիներն ասում են՝ ուներ-չուներ՝ երեք փեթակ, երեքն էլ ավիրել է, շրջանակները հանել, ցիրուցան արել: Մուրադը Հրայր Ասատրյանի հարեւանն է: Նախորդ անգամ Հրայրի 8 փեթակներն էր վնասել: Այս գյուղում արջի հարձակումից եւս մեկ բնակիչ՝ Կարո Կարապետյանն էլ էր տուժել: Նրա 18 փեթակից 8-ը ջարդել՝ հեռացել էր:

Մուրադ Ասատրյանի փոթակները ջարդուփշուր անելուց հետո հեռացել է՝ այգում մեծ-մեծ հետքերը թողնելով: Գյուղի մյուս բնակիչները, որոնք մեղու են պահում, վախը սրտներում սպասում են, գիտեն՝ հերթն իրենց էլ հասնելու: Արջը, որ տեղն արել է, կրկին վերադառնալու է: Ասում են՝ փեթակները մարդիկ բաց տարածքներում են պահում. Ոչ այն է նկուղ տեղափոխեն, ոչ այն է՝ տուն տանեն, պիտի այգում թողնեն, որ մեղուներն ազատ ելումուտ անեն: Աղավնաձորցիների խոսքով, ամբողջ ձմեռ ջանացել են, որ մեղուները կենդանի մնան, անկում չլինի, քանի որ դժվար սեզոնը ձմեռն է, հիմա, երբ ողջ առողջ մնացել են, արջն է հարձակվում: Գյուղի բնակիչները անվտանգության խնդիր էլ են տեսնում. Չգիտեն՝ արջը երբ կգա ու իր ճանապարհին ում կպատահի: Ասում են՝ եթե գյուղ է իջնում, մտնում մարդկանց բնակավայր, ուրեմն մի բան այն չէ, գուցե սոված է, կերի խնդիր ունի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից