Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:46 21-05-2022

Ժողովրդավարության մասին՝ հակաժողովրդավարական մթնոլորտում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է
«Դժվար է պատկերացնել ավելի աբսուրդ, հակասական վիճակ, քան երեկ Երևանում տեղի ունեցածն է: «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում էր «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին ներկա էին ԵՄ և ԱՄՆ դեսպանները, բացառապես արևմուտքից ֆինանսավորվող և իրենց իրավապաշտպան համարող կազմակերպությունների ներկայացուցիչներ ու... քպականներ։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, որը նորից խոսում էր «ժողովրդավարության բրենդի» մասին:
Ուշագրավն այն է, որ «հայկական ժողովրդավարության» մասին ֆորումն անցնում էր «փակ դռների» հետևում, հարյուրավոր ոստիկաններով շրջափակված շենքում, իսկ քննարկմանը չէին հրավիրել ընդդիմադիր պատգամավորներին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիկնազորը նրանց նույնիսկ արգելեց մտնել այն դահլիճ, ուր տեղի էր ունենում «ժողովրդավարության» թեմայով միջոցառումը: Միևնույն ժամանակ, «ժողովրդավարության» մասին խոսում են այն օրերին, երբ անհամաչափ, բռնի ուժ է կիրառվում խաղաղ ցուցարարների նկատմամբ, երբ «ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունները բռնաճնշումներ են կիրառում քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ առկա են քաղբանտարկյալներ:
Ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը աչքի ընկավ մեկ այլ ուշագրավ «երանգով» նույնպես: Նա բացահայտ կերպով պատերազմի պարտության, հայկական կողմի ներկա ու, առավել ևս, ապագա զիջումների ողջ պատասխանատվությունը գցեց ՀՀ քաղաքացու գրպանը՝ պարզ ասելով, որ ՀՀ քաղաքացին է «խաղաղության օրակարգի» մանդատ տվել: Այստեղ խնդիրը խաղաղությունը չէ, որովհետև խաղաղություն ցանկանում են բոլորը, այլ այն, թե ինչ է սպասվում այդ օրակարգով ստորագրվելիք փաստաթղթերում: Հենց այս «հեռանկարի» համար էլ Փաշինյանը հղում է տալիս ՀՀ քաղաքացուն...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան