Ներքին 4 տարի առաջ - 16:56 20-05-2022

Պարտության տեղ այլևս չունենք, ես հավատում եմ մեր հաջողությանը. Նարեկ Մանթաշյանի կոչը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է անազատության մեջ գտնվող ակտիվիստ Նարեկ Մանթաշյանի նամակը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արդեն երկրորդ անգամ եմ կոչով դիմում ժողովրդիս քրեակատարողական հիմնարկից։ Մինչ ժողովրդիս դիմելը, իմ փաստաբաններին ու քաղաքական թիմակիցներիս կոչ եմ անում դադարեցնել իմ առողջական վիճակով պայմանավորված բոլոր միջնորդություններն ու գործընթացները։

Ընկերներիս, հարազատներիս, թիմակիցներիս ու, առհասարակ, ոտքի ելած ու պայքարող իմ ժողովրդիս տեղեկացնում եմ, որ ես ամենաառողջն եմ, ամենաուժեղն ու ամենաչկոտրվողը։

Այդպիսին եմ, քանի որ գիտեմ՝ դուք ոտքի եք կանգնել մեր երկրի ազատության, հզորության համար, թուրքական լծից մեր հայրենիքը մաքրելու համար։ Տեսնելով ձեր անկոտրում պայքարը՝ ես այստեղ՝ 4 պատերի ներսում, ավելի ազատ եմ ինձ զգում, քան մարդիկ, ովքեր հրահանգներ ստանալով՝ որոշում են ինձ պահել անազատության մեջ։

Իմացեք, որ հարկ եղած դեպքում պատրաստ եմ ևս 5 տարի լինել անազատության մեջ, միայն թե մեր հայրենիքը դուրս գա այն դժոխային մղձավանջից, որի մեջ այն մտավ 2018-ին։ Հայտնի պատումի նման, ինձ կալանավորել են, բայց իմ մանկահասակ զավականերն են իմ փոխարեն պայքարի շարքերում։ Այդպես է լինելու միշտ, քանի որ հայրենիքից թանկ ու բարձր ոչինչ չկա իսկական հայի համար։

Տեղեկացնում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է, մի մտածեք․․․ի՞նչ է իմ ֆիզիկական ազատությունը, եթե իմ երկիրն է վաղուց բանտարկված այս թրքապաշտ ու դավադիր իշխանությունների կողմից։

Պատիվ է ինձ համար կիսել երկրիս անազատությունը իմ անազատության հետ։ Ուստի, եթե ցանկանում եք ինձ տեսնել ազատության մեջ, առաջին հերթին մեր երկիրն ազատագրեք։

Ազատագրեք՝ առանց հետ նայելու, վճռական մենակի հոգեկերտվածքով։
Պարտության տեղ այլևս չունենք։
Ես հավատում եմ մեր հաջողությանը ու ողջ իմ գիտակցությամբ զորավիգ եմ Ձեզ։

ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ՛․․․
Սիրով Ձեր՝
Նարեկ Մանթաշյան»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին