Արտաքին 4 տարի առաջ - 16:27 20-05-2022

ՌԴ կառավարությունը ստեղծել է Դոնբասի վերականգնման շտաբ

Ռուսաստանի կառավարությունը հատուկ շտաբ է ստեղծել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը։

«Վերականգնման աշխատանքների ժամանակացույցն առկա է, մենք ստեղծել ենք հատուկ շտաբ, որում ներառվել են բոլոր շահագրգիռ մարմինները»,- ասել է Խուսնուլլինը (մեջբերումը՝ «ՌԻԱ Նովոստիի»)։ Փոխվարչապետի խոսքով, ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում այժմ գտնվում են ռուս մասնագետները, որոնք գնահատում են աշխատանքի անհրաժեշտ ծավալը։

«Մենք կկառուցենք, կվերականգնենք բոլոր ճանապարհները, ավերված բնակարանները։ Երկրորդ միջոցառումների համալիրը տնտեսության վերականգնումն է։ Մենք պատրաստել ենք մի շարք միջոցառումներ, որպեսզի հնարավորինս շուտ սկսենք տնտեսությունը գործի գցել, կայացնել ֆինանսական համակարգը»,- ասել է Խուսնուլլինը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը