Արտաքին 4 տարի առաջ - 15:58 20-05-2022

Պետդումայում առաջարկել են չեղարկել տարիքային շեմը զինծառայության առաջին պայմանագրի կնքման համար

«Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորներ Անդրեյ Կարտապոլովը (պաշտպանության նախկին փոխնախարար) և Անդրեյ Կրասովը (Օդադեսանտային զորքերի Ռյազանի հրամանատարական դպրոցի ղեկավար) ներկայացրել են օրինագիծ, որով առաջարկվում է վերացնել զինվորական ծառայության առաջին պայմանագիրը կնքելու տարիքային շեմը։

Գործող օրենսդրությունը ենթադրում է, որ զինվորական ծառայության առաջին պայմանագիրը կարող են կնքել 18-40 տարեկան Ռուսաստանի քաղաքացիները կամ 18-30 տարեկան օտարերկրյա քաղաքացիները։ Փաստաթղթի բացատրական գրության մեջ նշվում է, որ օրինագծով առաջարկվում է բացառել այս տարիքային շեմը «աշխատանուակ տարիքի քաղաքացիների համար»։

Նախաձեռնության հեղինակները նշել են, որ «գերճշգրիտ զենքի կիրառման, սպառազինության և զինտեխնիկայի շահագործման համար անհրաժեշտ են բարձր պրոֆեսիոնալ մասնագետներ», և «փորձը ցույց է տալիս, որ նրանք այդպիսին են դառնում 40-45 տարեկանում»։

Պատգամավորների կարծիքով, եթե տարիքային շեմը վերացվի, դա կօգնի բանակ ներգրավել պահանջված մասնագիտությունների մասնագետների՝ «առաջին հերթին կապված քաղաքացիականների հետ (բժշկական աջակցություն, ինժեներիա, տեխսպասարկում, շահագործում, կապ)»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը