Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 15:34 20-05-2022

Թուրքական պատմագիտական ընկերությունը շարունակում է իր ժխտողական քարոզչությունը

Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ, պրոֆեսոր Բիրոլ Չեթինն ասել է. «Մենք մեծ պետություն ենք, և մեր բոլոր արխիվները բաց են բոլորի համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունից են գալիս»:

Թուրքական պատմագիտական ընկերության և Սև ծովի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Հունաստանի կողմից Անատոլիայում կատարած մարդկության դեմ հանցագործություններ. կարո՞ղ է արդյոք զավթիչը լինել զոհ» խորագրով սիմպոզիումի ընթացքում Չեթինը նշել է, որ իբր իրենք ուսումնասիրություններ կատարելիս առաջնորդվում են բացառապես գիտական մեթոդներով, փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքական ժխտողական թեզերի դարբնոցներից մեկը համարվող այս կառույցի ղեկավարը քննադատության է ենթարկել հատկապես հայկական ու հունական թեզերը՝ շեշտելով, որ իբր իրենց հաջողվել է այդ թեզերին և մեղադրանքներին արժանի հակափաստարկներով հանդես գալ։

Հայերի և հույների կողմից բարձրաձայնվող ցեղասպանության հարցը որակելով որպես քաղաքական ճնշման գործիք՝ թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ իրենք ճշմարտության կողմնակից են: Ըստ նրա՝ քանի որ Թուրքիան դարձել է տարածաշրջանային գերտերություն, հայերը և հույները թույնով են լցվել ու փորձում են վրեժխնդիր լինել՝ Թուրքիայի դեմ նման մեղադրանքներ հնչեցնելով:

Ըստ էության թուրքական պատմագիտական ընկերությունը շարունակում է իրականացնել ժխտողական քարոզչություն՝ առաջ քաշելով հայերի և հույների կողմից թուրք և մուսուլման բնակչության նկատմամբ իրականացված «կոտորածների» վերաբերյալ մտացածին թեզեր:

Իրենց պատմական հայրենիքից զրկված այս երկու ժողովուրդներին Թուրքիան փորձում է ներկայացնել որպես «զոհ ներկայացող զավթիչներ»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը