Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:12 20-05-2022

Ցուցարարների կողմից ոստիկաններին ծեծի ենթարկելու դեպքեր չեն գրանցվել. Աննա Գրիգորյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, Oragir.news-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ թե ինչպե՞ս է գնահատում ընդդիմադիրների ակցիաները, ինչպես է գնահատում ընթացքը, քանի որ իշխանությոան ներկայացուցիչները ասում են, որ շարժումը մարում է, պատասխանեց.

«Իշխանության ներկայացուցիչները ուրիշ ի՞նչ ունեն ասելու, բնականաբար, պետք է ասեն, որ շարժումը մարում է, և որևէ մեկը մեզ չի միանում։ Այժմ Մարիոթի մոտ շարունակում ենք իրականացնել մեր ակցիան։ Իրականում այս իշխանություններից դժգոհողների թիվը շատ մեծ է։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի այդ մանդատը օգտագործել ՀՀ անունից արտաքին ճակատում բանակցություններ վարելու համար, և մեր խնդիրն այս պահին ընդհանուր կոնսոլիդացիա անելն է՝ այս իշխանություններին հեռացնելու համար։ Խուլիգանների տեղը հաստատ Ազգային ժողովը չէ, չնայած նրանք նման ելույթներով են հանդես գալիս։ Մինչև այսօր չենք տեսել գեթ մեկ ոստիկանի, ում ցուցարարները ծեծի ենթարկած կլինեն կամ ում նկատմամբ որոշակի բռնություն կիրառած կլինեն։ Բացարձակ նման դեպք տեղի չի ունեցել։ ԱԺ պատգամավորին ամենաբռնի ձևով ոչ միայն բերման են ենթարկում։ Մեր կողմից խուլիգանական և ագրեսիվ վերաբերմունք չկա, այլ ճիշտ հակառակը»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ընդդիմությունը վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակից շարժվեց դեպի նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, որտեղ Լիտվայի նախագահությունը պաշտոնական այցով հանդիպման էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»