Իշխանությունը կփորձի՞ հանգուցալուծել իրավիճակը՝ ընդդիմադիր որոշ ուժերի առաջնորդներին պորտֆելներ առաջարկելով
copy image url

Իշխանությունը կփորձի՞ հանգուցալուծել իրավիճակը՝ ընդդիմադիր որոշ ուժերի առաջնորդներին պորտֆելներ առաջարկելով

Խոսք Ներքին 2 տարի առաջ - 18:00 19-05-2022
Ներքաղաքական լարվածությունը թոթափելու և իրավիճակի հանգուցալուծման համար իշխանամերձ շրջանակներում քննարկվում է կառավարության մի շարք անդամների պաշտոնանկության ու այդ պաշտոններում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նշանակման հարցը։ Հանրային տիրույթում այս տարբերակով կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին որոշակի ակնակներ արվում են գործող կառավարությանը մոտ կանգնած որոշ գործիչների հարցազրույցներում ու սոցիալական ցանցերում արված գրառումներում։ Խոսքն, իհարկե, արտախորհրդարական ընդդիմադիր ուժերի մասին է, որոնց երկրի վարչապետը պարբերաբար հանդիպումների է հրավիրում։

Oragir.news-ը զրուցել է «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ, որը նույնպես պարբերաբար մասնակցել է վարչապետի հետ հանդիպումներին։ Նա ասաց, որ ներքաղաքական ճգնաժամ տեսնում է։

«Չնայած միշտ էլ կա որոշ տոկոս ընդդիմության, որ դժգոհ է իշխող ուժի աշխատանքներից, կա դժգոհ, կա գոհ, պետք է իմանալ տոկոսային չափը, որովհետև ընդդիմադիրները չեն ուզում համբերել, որ մի քանի տարի անցնի, նոր ընտրություններ լինեն, նոր իրենց հասանելիքը ստանան։ Հիմա ամբոխի միջոցով, փողոցները գրավելով են ուզում հասնել իշխանության, բայց մենք էդ բանաձևով քաղաքակիրթ երկիր չենք դառնա։ Ես ոչ թե պաշտպանում եմ գործող իշխանությանը, այլ ասում եմ, որ ամբոխը իշխանություն կստեղծի, ու շարունակական էդպես կգնա, մենք էդպես կգնանք՝ կհավասարվենք աֆրիկական հետամնաց երկրներին, ու դա ազդելու է մեր երկրի տնտեսական զարգացման ու ներդրումների վրա»։

Արզաքանցյանն ասաց, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է համախմբման ու միասնականության մեջ։

Հարցին, թե արդյո՞ք իր հետ որևէ պաշտոն զբաղեցնելու քննարկում եղել է, Արզաքանցյանն ասաց, որ իրեն որևէ պաշտոն չի հետաքրքրում․ «Ինձ հետաքրքրում է, որ մեր երկիրը հզոր լինի, ուժեղ տնտեսություն ունենա»։

Դիտարկմանը, թե բացառո՞ւմ է, որ կառավարման համակարգին ընդդիմադիրների ներգրավմամբ հնարավոր է հանգուցալուծել իրավիճակը, պատասխանեց, որ կլոր սեղանի շուրջ պետք է նստել, հասկանալ, թե ինչ է առաջարվում։

«Վարչապետի հետ հարդիպումներին քննարկվող հարցերը կոնֆիդենցիալ են, չեմ կարող ասել, թե ինչ է քննարկվում, պորտֆելների հարց չի քննարկվել, բայց քննարկվում է, թե ինչ անել, որ ստաբիլ իրավիճակ լինի»։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը, որն այսօր, ի թիվս այլ ուժերի ղեկավարների, մասնակցում էր վարչապետի հետ ավանդական դարձած հանդիպմանը, ասաց, որ քննարկվել են արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քննարկումներ եղե՞լ են, նա պատասխանեց, որ առանձնապես չեն արդրադարձել այդ հարցին․ «Ժողովրդավարական երկրում ենք ապրում, մարդիկ կարող են իրենց բողոքի ակցիան իրականացանել։ Իմ տեսակետն այն է, որ այս պրոցեսների արդյունքում Հայաստանի ժողովդավարական իմիջը պետք է չընկնի։ Խոսքը ժողովրդավարական պրոցեսների մասին է ու իրավական ցանկացած գործողություն պետք է իրավական գնահատական ստանա, բայց եթե քաղաքացին իր բողոքի ակցիա է իրականացնում, սա Սահմանադրությամբ իրականացված գործողություն է։ Սա իմ տեսակետն է, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը նույնպես այս մոտեցումը ունի։ Բնականաբար, պետք է Փաշինյանը՝ որպես երկրի վարչապետ, երաշխավորի, որ այլ զարգացումներ տեղի չունենան, մենք մարտի 1-ի և հոկտեմբերի 27 –ի ռեսուրս չունենանք»։

Նա նշեց, որ վարչապետի հրաժարականի հարց չի քննարկում։ «Հասկանալի է, որ կա բողոքող մասսա, մենք էլ ենք դժգոհ, բայց էս պահին նման գործողությունների անհրաժեշտությունը չենք տեսնում»։

Անդրադառնալով ընդդիմությանը պաշտոնների նշանակելու հարցին, նա ասաց, որ նման հարց չի քննարկվել։ «Ես ի սկզբանե եմ փակել այդ առաջարկների ճանապարհը, իմ ներկայությամբ նման խոսակցություն չի եղել, չեմ էլ լսել նման խոսակցությունների մասին։ Ես չեմ գնում հանդիպելու, որ որևէ պաշտոնի առաջարկ ստանամ։ Գնում եմ , որպեսզի հասկանամ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում ու իմ դիրքորոշումը ձևակերպեմ, որևէ պաշտոն ստանալու առաջարկ իմ համար փակ է»։

Մենք զրուցեցինք նաև «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ։ Նրա կարծիքով՝ շարժումը մարում է, ու որևէ շոշափելի արդյունքի չի կարող հասնել։

«Իրենք հլը թող իրենց մեջ եղած խնդիրները վերացնեն, ներկայացնեն իրենց առաջնորդին, ներկայացնեն, թե ովքեր են լինելու իրենց ժամանակավոր կառավարության անդամները իրենք դեռ թող հստակ ներկայացնեն, թե ինչպես են հասնելու գործող վարչապետի հրաժարականին, որովհետև, ըստ իրենց իսկ ընդունած Սահմանադրության՝ գործող վարչապետին որևէ մեկը չի կարող մինչև օգոստոսի 1-ը անվստահություն հայտնել։ Վարչապետի հրաժարական հնարավոր է միայն մի պարագայում, երբ Փաշինյանն ինքը ներկայացնի այդ հրաժարականը»։

Այդուհանդերձ, Նորիկյանը չբացառեց արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը։ Այս Սահմանադրության պայմաններում ոչ մի բան էլ չեմ բացառում»։

Հարցին, թե արդյո՞ք վարչապետի հետ հանդիպումների ընթացքում ընդդիմադիրների պաշատոնների նշանակման տարբերակ քննարկվել է, Նորիկյանը հարցով պատասխանեց՝ հետաքրքրվեց, թե ով է մեր կայքի խմբագիրը։

Հետո ասաց, որ այդ հարթակը շատ է վարկաբեկվել։ «Էդ հարթակի վերաբերյալ այնքան անբարոյական քարոզարշավ իրականացվեց, որ չեմ ուզում անգամ դրան անդրադառնալ։ Եթե այս խորհրդարանական ընդդիմության առանձին պարագլուխներ գնում են Կրեմլի պատերի տակ դաբրո են ստանում, այս կամ այն դեսպանատան տակ դաբրո են ստանում, այս կամ այն երկրի քաղաքական իշխանության աջակցությունն են մուրում, էդ նորմալ է, հայրենասիրություն է, իսկ երբ ՀՀ –ում ստեղծված և գործող քաղաքական ուժի ղեկավարը ընտրությունների արդյունքում ձևավորված երկրի քաղաքական ղեկավարության հետ է գնում հանդիպման, էդտեղ ուրի՞շ խնդիր կա․ ինչքա՞ն կարելի է քաղաքական գործընթացը կամ մշակույթը հավասարեցնել այդ պլանկային։ Ամենայն պատասխանատվության հայտարարում եմ, որ որևէ նման քննարկում այդ հարթակի շրջանակում չի եղել, դրանից դուրս էլ չի եղել»։

Երբ հարցինք, թե եթե ընտրությունների գնալու տարբերակը չի բացառում, ապա իշխող ուժի հետ համագործակցություն հավանական համարո՞ւմ է, Նորիկյանը բարկացավ, թե այս հարցազրույցը չտաք, այն չի եղել։ Միայն թե ինչ տալ կամ չտալ՝ որոշում է լրատվամիջոցն ու լրագրողը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC