Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:38 19-05-2022

Հեշտ ճանապարհ եք գտել՝ փողոցում իջնել ձեր թանկարժեք մեքենաներից․ ՔՊ-ական պատգամավոր

«Ինչպես կասեին մեր դահլիճի բացակա ընկերները, էս ի՜նչ շատ եք»։ Այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Այս 300 գործի մեջ էս ի՜նչ շատ եք դուք ու հիմա ներկա չեք գտնվում այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որը դուք տարել եք բողոքարկման Սահմանադրական դատարան, որի փոփոխություններն ենք քննարկում, և դուք նորից չեք եկել և չեք ուզում քննարկել այս օրենքը, քանի որ հեշտ ճանապարհ եք գտել՝ փողոցում իջնել ձեր թանկարժեք մեքենաներից, նստել փողոցում, հետո էլի թաքնվել ձեր թանկարժեք մեքենաներում, փախչել, գնալ ինչ-որ մի տեղ, հետո խոսել, թե ՀՀ քաղաքացիները ձեզ հետ են, անթիվ-անհամար մարդիկ հանրային պահանջ են ձևավորում, բայց, ցավոք, հիմա ոչ ոք չգիտի, թե այդ հանրային պահանջը ինչի մասին է»,- հավելեց Դավոյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան