Արտաքին 4 տարի առաջ - 14:18 19-05-2022

Պուտինի դուստր Կատերինա Տիխոնովան ընտանիք է կազմել բալետի արտիստ Իգոր Զելենսկու հետ

Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Կատերինա Տիխոնովան, ընտանիք է կազմել Բավարիայի պետական ​​բալետի գեղարվեստական ​​ղեկավար Իգոր Զելենսկու հետ և վերջին տարիներին ապրել է նրա հետ երկու երկրներում՝ Ռուսաստանում և Գերմանիայում, գրում է «Վաժնիե իստորիի»-ն՝ հղում անելով իրենց տրամադրության եղած փաստաթղթերին, ինչպես նաև Բավարիայի բալետում աղբյուրին:

Փաստաթղթերից մեկը, որի վրա հիմնվում է «Վաժնիե իստորիի»-ն, 2019 թվականի դեկտեմբերի 9-ին իրականացված Մյունխեն-Մոսկվա չարտերային չվերթի ուղևորների ցուցակն է։ Հրապարակումից երևում է, որ այս չվերթով թռչել են Կատերինա Տիխոնովան, Իգոր Զելենսկին, նրանց երկու տարեկան դուստրը, ինչպես նաև երկու դայակները, դաշնամուրի ուսուցչուհին և Ռուսաստանի նախագահի անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ։

Լրագրողների տնօրինության ներքո են հայտնվել նաև տվյալներ նախագահի անվտանգության ծառայության աշխատակցի էլեկտրոնային փոստից, որը, ինչպես պնդվում է, Կատերինա Տիխոնովայի անձնական թիկնապահն է։ Այդ փաստաթղթերի թվում են Տիխոնովայի, Զելենսկու և նրանց դստեր անձնագրերը։

Ի վերջո, Բավարիայի բալետի աղբյուրը Der Spiegel-ին, որի հետ «Վաժնիե իստորիի»-ն համագործակցել է նյութի վրա, ասել է, որ Իգոր Զելենսկին «ամենայն հավանականությամբ Պուտինի դստեր զուգընկերն է»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ