Արտաքին 4 տարի առաջ - 12:13 19-05-2022

Google-ը աշխատակիցներին Ռուսաստանից տեղափոխում է Դուբայ. WSJ

The Wall Street Journal-ը, ըստ զրուցակիցների խոսքի, գրում է, որ Google-ն արդեն Ռուսաստանից Դուբայ է տեղափոխել իր աշխատակիցների մեծ մասին։

Թե քանի աշխատակից է մեկնել Ռուսաստանից, հոդվածում չի նշվում։ Ռուսաստանյան գրասենյակի որոշ աշխատակիցներ նախընտրել են մնալ Ռուսաստանում և ազատվել աշխատանքից։

Չորեքշաբթի Google-ը հայտարարել է Ռուսաստանում իր դուստր ձեռնարկության սնանկացման մասին։

«ՌԴ իշխանությունների կողմից Ռուսաստանում Google-ի բանկային հաշվի կալանավորումը մեզ համար անհնար է դարձրել մեր ռուսաստանյան գրասենյակի աշխատանքը՝ ներառյալ աշխատակիցներին աշխատավարձ վճարելը, մատակարարների և վաճառողների հետ հաշվարկները և այլ ֆինանսական պարտավորությունների կատարումը»,- հայտարարել է ընկերությունը։

Ավելի վաղ ՌԴ իշխանությունները Google-ին պարտավորեցրել էին ռեկորդային՝ ավելի քան 7.2 միլիարդ ռուբլի տուգանք վճարել Ռուսաստանում արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Բացի իշխանություններից, ընկերությանը դատի են տվել նաև իշխանամետ լրատվամիջոցներ՝ НТВ-ն և «Ցարգրադ»-ը։

Google-ը նախատեսում է Ռուսաստանում պահպանել իր ծառայություններին՝ որոնմանը, YouTube-ին, քարտեզներին և Gmail փոստին հասանելիությունը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ