Մամուլ 4 տարի առաջ - 08:19 19-05-2022

Հրաչյա Ռոստոմյանը նոր կուսակցություն է ստեղծում․ Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մեր տեղեկություններով, առաջիկայում կազդարարի քաղաքական նոր միավորի ստեղծման մասին։ Նա տեւական ժամանակ է՝ թիմ է հավաքագրում, հնարավորինս նոր՝ ինտելեկտուալ, գործունյա մարդկանց հետ է բանակցում, եւ նոր կուսակցությունն էլ, ասում են, հանդես է գալու երրորդ ուժի դիրքերից։ Այն դուրս է լինելու ներկաների եւ նախկինների ուղեծրից։ Նախաձեռնողները խնդիր են դրել հանդես գալ ոչ թե ընդդեմ, այլ հանուն ինչ-որ բանի։ Մեզ ասացին, որ Հրաչյա Ռոստոմյանը ծրագրում է այս նախագիծն իրականացնել նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանի հետ։
Հիշեցնենք, որ Ռոստոմյանն էլ, Հովհաննիսյանն էլ Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն էին, թեպետ ԲՀԿ անդամ չեն եղել։ Ռոստոմյանը ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի շրջանում զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ Վահե Հովհաննիսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, սակայն այժմ, մեր տեղեկություններով, քոչարյանական ճամբարի հետ առնչություններ չունի։ Եվ չնայած այս երկու անձն ասոցացվում են Ծառուկյանի հետ, սակայն ամեն ինչ անելու են, որ նոր ուժը չասոցացվի ԲՀԿ-ի կամ նրա նախագահի հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել