Ներքին 4 տարի առաջ - 21:49 18-05-2022

Իշխանությունը զավթած անհայրենիք ստահակների համար հայրենիքի փրկության համար զոհվելը նշանակում է զոհվել հանուն ոչնչի

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը գրել է․

«Այս ազգակործան իշխանությունները այսօր դիմել են հերթական սրբապիղծ գործողությանը․ որոշում են կայացրել ձերբակալել 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։
Իշխանությունը զավթած անհայրենիք ստահակների համար հայրենիքի փրկության համար զոհվելը նշանակում է զոհվել հանուն ոչնչի․սրանց համար գերիները գոյություն չունեն, գերիները հանցագործներ են։
Իշխանական աթոռներին բազմած ոհմակը պատրաստ է հոշոտել յուրաքանչյուրին՝ հայրենիքի նվիրյալին, արդարության համար պայքարողին, որդեկորույս ծնողին, նույնիսկ ողջ ազգին, միայն թե հնարավորինս երկարաձգեն հոգեվարքի մեջ գտնվող իրենց իշխանությունը։
Գարիկ Գալեյանը ու բազմաթիվ որդեկորույս ծնողներ գրեթե 1,5 տարի պայքարում են ավելի քան 5000 զինվորներին դավաճանաբար զոհասեղանին դնելու համար պետական դավաճան նիկոլ փաշինյանին ձերբակալելու ուղղությամբ, սակայն իշխանության կամակատար իրավապահ մարմինները՝ այս դեպքում քննչական կոմիտեի քննիչը, շինծու և կեղծ մեղադրանքի հիման վրա ձերբակալել է որդեկորույս հորը՝ ամիսներ շարունակ հոգեպես և ֆիզիկապես հյուծված վիճակում գտնվող Գարիկ Գալեյանին։
Իշխանությունների այս գործելաոճ ոչ միայն իրավական չէ, այլև անբարոյական է։
Սիրելի՛ հայրենակիցներ, Գարիկ Գալեյանին ձերբակալելը նշանակում է ձերբակալել հայրենասիրությունը, ազնվությունն ու արդարադատությունը, հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը, նշանակում է ձերբակալել ողջ հայ ժողովրդին։
Սա է սրբապիղծ իշխանությունների վարքն ու տեսակը։
Նկատի ունենալով, որ Գարիկ Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327․6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 137․7-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հիմնազուրկ է և ոչ իրավաչափ, պահանջում ենք վարվել խելամիտ, մտածել Ձեր ապագայի մասին և անհապաղ կարճել Գարիկ Գալեյանի նկատմամբ հարուցված քրեական գործը և ազատ արձակել նրան:
«Պահեստազորի սպաների» շարժում
«Ձայն հայրենեաց» Հայ մտավորականների նախաձեռնություն
«Ազգային Գվարդիա»
«Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաներ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների» միություն
«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան Հ/Կ
«Վերադարձ» հիմնադրամ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը