Ներքին 2 տարի առաջ - 23:59 28-08-2023

Հայաստանի իշխանությունը զավթած ռեժիմը նպաստում է Հայաստանի և Արցախի թրքահպատակեցմանը

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարդկանց առևանգումը, գողությունը, ահաբեկչությունը, անպաշտպանին վնաս հասցնելը եղել և մնում է ադրբեջանցու արյան մեջ է: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հակարի գետի կամրջին ապօրինի տեղադրված անցակետում` կոչվում է անտերության մատնված ազգի ներկայացուցիչների դեմ պետական մակարդակով իրականացվող ահաբեկչություն:

Այս ամենը ոչ թե տեղի է ունենում միայն արցախահայության հետ և միայն Հակարի կամրջի վրա, այլ տեղի է ունենում ողջ հայ ժողովրդի հետ: Եթե այսօր Կապանից, Վարդենիսից, Իջևանից, Բերդից, Ջերմուկից կամ Սիսիանից մարդ չեն առևանգում` դա դեռևս չի նշանակում, որ չեն ցանկանում կամ` չեն անելու: Եթե Հայաստանը շարունակի այսպես տառապել կապիտուլյանտների կործանիչ բեռի տակ, եթե երկրում շարունակվեն քաղաքական հետապնդումները ազգային ուժերի դեմ, եթե երկրում տիրի նյութապաշտ ու մորթապաշտ անտարբերություն` վաղը Հայաստանի սահմանամերձ շրջաններից են մարդկանց առևանգումներ լինելու: Այսպես շարունակվելու դեպքում` մենք ունենալու ենք սահմանամերձ բնակավայրերից ընդհուպ մինչև երեխաների առևանգումներ, ենթակառուցվածքների պայթեցումներ, թունավորումներ, տնտեսական բնույթի վնասարարություններ և այլն:

Կապիտուլյանտն իր «խաղաղության կեղծ օրակարգով» փակուղի է մտցրել Արցախի և Հայաստանի բոլոր քաղաքացիների պսշտպանվածությունն ու կենսական անվտանգությունը: Չի բացառվում նաև, որ անպաշտպանության այս մթնոլորտը Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի առիթ տա: Տարրական անվտանգությունից զրկված մարդու հետ ասֆալտից, «նախկիններից» կամ չնչին ավելացված թոշակից խոսելն այս իրավիճակում` առնվազն անբարոյականություն է:

Հիմա կասեք ընդդիմության ներկայացուցիչները «յոթ երգ գիտեն` յոթն էլ իշխանափոխության մասին է»: Հավատացեք` այլընտրանք չկա. դա է իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը:

Ադրբեջանը միայն ուժի, համարժեք պատասխան գործողությունների, միջազգային և այլ ճնշումների լեզուն է հասկանում: Այնինչ` Հայաստանի իշխանությունը զավթած ռեժիմը, ոչ միայն ոչինչ չի անում, որպեսզի կասեցնի, այլև նպաստում է Հայաստանի և Արցախի թրքահպատակեցմանը:

Հ.Գ.
Իրեն հարգող իշխանությունը` իր պատկան կառույցներով ու միջազգային այլ մեխանիզմներով արդեն իսկ պատասխան օպերացիաներ իրականացրած կլիներ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը