Արտաքին 4 տարի առաջ - 17:32 18-05-2022

Չինաստանի հարավում մարտին կործանված Boeing 737-ը միտումնավոր են ուղղել դեպի ցամաք. WSJ

Մարտի 21-ին Չինաստանի հարավում կործանված Boeing 737 ինքնաթիռի ինքնագրերի տվյալները թույլ են տալիս հաստատել, որ ինքնաթիռը միտումնավոր ուղղված է եղել դեպի ցամաք։ Ինչպես գրում է CNN-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին, այսպիսի եզրակացության են հանգել ամերիկացի փորձագետները, որոնք զբաղված են ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությամբ։

Ինքնաթիռի ինքնագրերի տվյալներով՝ բարձրության կտրուկ նվազման հրամանը տրվել է ինչ-որ մեկի կողմից, որը գտնվել է օդաչուների խցիկում։ «Ինքնաթիռն արել է այն, ինչ ասել է անել օդաչուների խցիկից ինչ-որ մեկը»,- հայտարարել են WSJ-ի աղբյուրները: Ամերիկացի փորձագետներն այժմ հետաքննությունը կենտրոնացրել են օդաչուի գործողությունների վրա, սակայն չեն բացառում, որ օդաչուների խցիկ կարող էր ներթափանցել կողմնակի անձը և ինքնաթիռն ուղղել դեպի ցամաք։

Չինացի ավիափորձագետները, որոնք պարզում են կործանման պատճառները, նշում է պարբերականը, չեն հայտնաբերել որևէ տեխնիկական անսարքություն, որը կարող է ինքնաթիռի կործանման պատճառ դառնալ։

China Eastern Airlines ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է մարտի 21-ին Չինաստանի հարավում գտնվող լեռնային տեղանքում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 133 մարդիկ զոհվել են:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ