Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:46 18-05-2022

Չեն կարող մանդատներից զրկել, իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն․Սաղաթելյան


Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։
Այսօր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել։
Հարց հնչեց, թե Սաղաթելյանը ինչպես է մեկնաբանում Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ պետք լուրջ վերաբերվել ընդդիմադիրների բացակայություններին, Սիմոնյանը թվեր է հրապարակել, նշել ամենաշատը բացակայածներին, և բարձրացնում են մանդատից զրկելու հարցը։ Սաղաթելյանը պատասխանեց․

«Իրենց թվում է, որ այդ մանդատները մեզ համար նշանակություն ունեն, բայց ի տարբերություն իրենց՝ մեր կյանքի նպատակը մանդատն ու պաշտոնը չեն։ Մենք շատ հստակ ասել ենք, որ ունենք քաղաքական օրակարգ, և մենք այս մանդատը ստացել ենք մեր ժողովրդի և պետության շահերը սպասարկելու համար։ Այսօր դա փողոցում է, և մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։

Այդ մանդատները մեզ համար երկրորդական են, այդ իրենք պետք է մտածեն իրենց մանդատների մասին,իրենց քաղաքական կարիերայի, վաղվա օրվա մասին։ Իրենք չեն կարող զրկել, դա իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն, իսկ բացակայությունների վերաբերյալ գործողությունները թող սկսեն, դա մեզ համար հիմա շատ երկրորդական է։ Իրենք չեն հասկանում իրավիճակը, չեն տիրապետում իրավիճակին։
Այսօր առավոտվանից ամբողջ քաղաքում տեղի են ունեցել բողոքի և անհնազանդության անկցիաներ, բերման են ենթարկվել 600-ից ավել քաղաքացիներ, ոստիկանությունը կիրառում է ապօրինի և բռնի գործողություններ, անհամաչափ ուժ է կիրառում, բայց քաղաքացիները շարունակում են մնալ փողոցում։
Ստեղծված իրավիճակում մի ճանապարհ կա․ դա հրաժարականն է։ Նիկոլը պետք է գնա, որպեսզի երկրում լինի խաղաղություն, պետք է գնա, որպեսզի լինեն կայունություն և համերաշխություն, պետք է գնա, որ Արցախը մնա հայկական, և վերջապես պետք է գնա, որ հայ մարդը կարողանա ապրել։

Այս պահին բողոքի ակցիաները դադարեցնում ենք, որպեսզի մի քանի ժամ նախապատրաստական աշխատանքներ անելուց հետո՝ ժամը 19:00-ին, քաղաքացիներին հրավիրենք հանրահավաքի»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ