Մամուլ 4 տարի առաջ - 08:19 18-05-2022

Դատախազներն ուզում են դատավոր աշխատել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Պարզվում է՝ վերջին շրջանում դատախազությունից հոսք է սկսվել դեպի դատարաններ։ Մանավանդ՝ դատավորների թափուր տեղեր շատ կան, որոնք դժվարությամբ են համալրվում։ Մեր տեղեկություններով՝ դատավոր նշանակվելու համար վերջին մեկ տարում բազմաթիվ դատախազներ են դիմել։ Ապրիլի վերջին նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզերում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացմամբ 8 դատավոր նշանակելու հրամանագիր է ստորագրել: Նրանցից 4-ը նախկինում դատախազությունում է աշխատել։
Հայկ Պետրոսյանը նշանակվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի դատավոր, մինչ այդ աշխատում էր Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ: Լոռու մարզում դատավոր է նշանակվել Մարտին Արզումանյանը, ով Երեւան քաղաքի դատախազությունում ավագ դատախազ էր աշխատում: Մուշեղ Արամյանը դատավոր է նշանակվել Սյունիքի մարզում՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալն էր: Արամ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզում՝ եղել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ:
Դատախազությունից դատարան է տեղափոխվել նաեւ մի շարք քրեական գործերով մեղադրող Վահե Դոլմազյանը։ Նա եւ Հայկ Պետրոսյանն ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ վերջինիս կնոջ գործով դատախազներն էին։ Այսինքն՝ նրանց դատավոր նշանակվելուց հետո այս գործը մնացել է առանց մեղադրողի։ Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը մեզ ասաց, որ դատախազների փոփոխություն եղել է, նոր դատախազ է ներգրավվել գործում, որտեղ ինքը Գրիգորյանների շահերն է ներկայացնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել