Ներքին 4 տարի առաջ - 00:18 18-05-2022

Զավթելով իշխանությունը՝ բռնապետիկ-վարչապետն ինքն իրեն արդարացրեց․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձել է այսօրվա ապօրինի ձերբակալություններին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Բռնապետիկի անմիջական ցուցումով, նրա գրպանային աած-ն գործ է թխել և ձերբակալել ռեժիսոր, թունդ ընդդիմադիր հայացքներ ունեցող Արմեն Գրիգորյանին։ Նայեցի այդ ողորմելի աած-ի տարածած նյութը։ Դիմակավորված չեկիստները Արմեն Գրիգորյանի ձեռքերը ոլորած, ցուցադրաբար նրան տանում էին, կարծես ձերբակալել էին վտանգավոր օտար գործակալի, կամ ահաբեկիչի։ Լսեցի նաև Արմեն Գրիգորյանի զայրացած խոսքը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Գրիգորյանի խոսքը խիստ վրդովված, իրեն կորցրած մարդու խոսք է, ով ահավոր անհանգստացած է հայրենիքի ճակատագրով։

Եթե այդ խոսքերի համար Հայաստանի իրավապահ կոչվող, վարչապետի գրպանային կառույցները քր․ գործեր են հարուցում և մարդուն ձերբակալում, ապա մեր ժողովրդի գիտակից մասին հիշեցնեմ, այսօրվա վարչապետ կոչեցյալի 2008թ․ խոսքերը․ «Ազատվենք ղարաբաղցի տականքներից»։ Հիշեցնեմ, որ չնայած այդ խոսքերին, զավթելով իշխանությունը՝ բռնապետիկ-վարչապետն ինքն իրեն արդարացրեց։

Այսպիսով, բազմաթիվ քաղբանտարկյալների թվին ավելացան Ավետիք Չալաբյանը, հերթական թխված գործով Իգոր Խաչատուրովը և Արմեն Գրիգորյանը»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան