Արտաքին 4 տարի առաջ - 23:44 17-05-2022

Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները. Պետդեպ

Վաշինգտոնը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, այդ թվում՝ թույլ տալ բոլոր քաղաքացիներին խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքը։

«Խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի մի մասն են։ Մենք լիովին աջակցում ենք Ադրբեջանի Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի հիմնարար ազատությունների և խաղաղ հավաքների իրացման մարդու իրավունքին»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով Բաքվում շաբաթ՝ մայիսի 14-ին, խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած վերջին բռնությունների վերաբերյալ TURAN-ի հարցմանը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, իրենք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանն ապահովել լրատվամիջոցների անվտանգությունը, պաշտպանել իրենց աշխատանքը կատարելու լրագրողների հնարավորությունը՝ առանց բռնության, սպառնալիքների կամ անարդար կալանավորման վախի:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու