Արտաքին 4 տարի առաջ - 23:27 17-05-2022

ԱՄՆ-ն սկսում է ռուսական ռազմական հանցագործությունները բացահայտելու ծրագիր

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների ապացույցների հավաքագրման և վերլուծության նոր ծրագրի մեկնարկի մասին։

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, ասվում է, որ «Հակամարտությունների դիտորդական կայան» կոչվող ծրագիրը կներառի Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունների վերաբերյալ տվյալների փաստագրում, ստուգում և բաց աղբյուրներից փաստերի տարածում:

Ծրագիրը, որը ստացել է 6 միլիոն դոլար նախնական ֆինանսավորում, կուսումնասիրի և կհավաքի, ի թիվս այլ բաների, արբանյակային պատկերներ և սոցիալական ցանցերում տարածված հրապարակումներ՝ այս տվյալները հետագայում տրամադրելու և՛ գոյություն ունեցող, և՛ ապագայում ստեղծվելիք մեխանիզմներին, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեն ռազմական հանցագործությունների մեղավորներին:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը

Ձեզ գուցե հետաքրքրի