Արտաքին 4 տարի առաջ - 18:42 17-05-2022

Հնդկաստանը դադարեցրել է Ka-31 ուղղաթիռների գնման գործարքը Ռուսաստանի հետ

Հնդկաստանը դադարեցրել է Ռուսաստանի հետ բանակցությունները 520 մլն դոլարով Ka-31 տասը ուղղաթիռների մատակարարման շուրջ։ Այս մասին հաղորդում է DefenseNews-ը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրին։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Դելին մտավախություն ունի, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ զինված հակամարտության և պատժամիջոցների ֆոնին չի կարողանա կատարել պաշտպանական պատվերը, ինչպես նաև այն խնդիրների պատճառով, որոնք կապված են վճարումների հետ: Աղբյուրը պարզաբանել է, որ Հնդկաստանի Կենտրոնական բանկը Ռուսաստանի հետ գործարքների ռուբլով և ռուփիով վճարման մեխանիզմ էր մշակում, սակայն փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

DefenseNews-ը կարծում է, որ գործարքի դադարեցումը կարող է կապված լինել Հնդկաստանի վրա միջազգային ճնշման հետ՝ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով, և Դելիի չեզոք դիրքորոշման հետ՝ Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ