Սպորտ 4 տարի առաջ - 17:12 17-05-2022

«Մավրը կարող է հեռանալ». Ջորջո Կիելինին ավարտեց կարիերան

Ֆուտբոլի պատմության ամենաամուր պաշտպաններից մեկը՝ իտալացի Ջորջո Կիելինին ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։

Իտալիայի Ա սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրում, «Յուվենտուսը» մրցում էր «Լացիոյի» հետ. 18-րդ րոպեին Թուրինի «Ալյանց» մարզադաշտում միաձայն ծափահարություններ էին. խաղադաշտում վերջին վայրկյաններն էր անցկացնում նա՝ մերօրյա ֆուտբոլի ամենաանվանի հարձակվողների արգելակը՝ արդեն «ծերուկ» 37-ամյա Կիելինին։

2004 թվականին Ջորջոն «Լիվորնոյից» տեղափոխվել է «Յուվե», որից հետո սկսել է 18-ամյա շքեղ պատմություն։ Կիելինին Ջովանի Բոնուչիի հետ իսկական պարգև էր թուրինյան թիմի դարպասապահների համար։ Անցկացրած 18 մրցաշրջանները ուղղակի երազային էին։ Նա «Յուվենտուսի» հետ դարձել է երկրի 9-ակի չեմպիոն, 5-ակի գավաթակիր, նույնքան անգամ էլ՝ սուպերգավաթակիր։ Հիանալի էր նաև Կիելինիի պատմությունը Իտալիայի հավաքականում. 2004 թվականից ի վեր նա 116 հանդիպում է անցկացրել, իսկ 2020 թվականին գլխավերևում է պահել իր ազգային թիմում առաջին ու միակ տիտղոսը՝ Եվրոպայի գավաթը։

Ֆուտբոլին հրաժեշտ տվեց իր իսկական նվիրյալը՝ անձնուրաց խաղի վերջին մոհիկաններից մեկը. Մավրն արել է իր գործը, Մավրը կարող է հեռանալ...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում