Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:13 17-05-2022

Կրեմլը պիոներիայի 100-ամյակին որոշել է ստեղծել մանկական շարժում

Կրեմլը, «Ռոսմոլոդյոժը» և կրթության նախարարությունը քննարկում են երեխաների և երիտասարդների նոր համառուսական շարժման ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում են РБК-ն և «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականների տվյալներով՝ նոր կազմակերպության մասին օրենքի նախագիծը Պետդումա կարող է ներկայացվել արդեն մայիսի 19-ին՝ խորհրդային պիոներիայի հարյուրամյակի օրը։ Շարժում ստեղծելու անհրաժեշտությունը աղբյուրներից մեկը բացատրել է «երեխաների և դեռահասների շրջանում հայրենասիրության դաստիարակության, հայրենիքի և քաղաքացիության հանդեպ սիրո» խնդրով։ РБК-ի աղբյուրներից մեկը նշում է, որ նոր կառույցին անդամակցությունը նախատեսվում է դարձնել ոչ պարտադիր։

Նոր կառույցը կստեղծվի արդեն գոյություն ունեցող Դպրոցականների ռուսական շարժման, «Մեծ փոփոխություն» նախագծի և մի շարք տարածաշրջանային կազմակերպությունների հիման վրա։ Հնարավոր է, որ հիմնադիրների թվում լինի «Յունարմիա» շարժումը, որը ստեղծվել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ 2015 թվականին:

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
22:47 Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը