Արտաքին 4 տարի առաջ - 16:33 17-05-2022

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտարարել են բանակցությունների դադարեցման մասին

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունները ներկայումս չեն ընթանում, հաղորդել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ուկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից»,- ասել է նա՝ հավելելով, որ Կիևը պատասխան չի ներկայացրել ռուսական պայմանագրի նախագծին։ Ռուդենկոյի կարծիքով՝ ուկրաինական կողմը «փորձում է քանդել այն դրույթները, որոնք արդեն համաձայնեցվել են բանակցությունների նախորդ փուլերում»։

Ավելի ուշ բանակցությունների դադարեցման մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունների գործընթացը կասեցվել է։ Սակայն այն կվերականգնվի, և, ինձ թվում է, մոդերատորը կլինի Զելենսկին»,- ասել է Պոդոլյակը։ Նա հավելել է, որ Ուկրաինան չի պատրաստվում ինչ-որ բան տալ «Պուտինի դեմքը պաշտպանելու համար», քանի որ «հասարակությունը հսկայական գին է վճարել»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ