Արտաքին 4 տարի առաջ - 11:15 17-05-2022

Ֆրանսիայում կբացվի Կաննի 75-րդ կինոփառատոնը

Կաննի միջազգային կինոփառատոնը 75-րդ անգամ կբացվի Ֆրանսիայի Լազուրե ափին։ Այսօր երեկոյան Կրուազեթում փառատոնային պալատի աստիճաններով կբարձրանան դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, ինչպես նաև համաշխարհային կինոյի դեբյուտանտներ։
Բացման արարողությունը վարելու է ֆրանսիացի դերասանուհի Վիրջինի Էֆիրան։ Սա նրա դեբյուտը կլինի որպես հաղորդավարուհի: Մրցույթի ժյուրիի նախագահ է ընտրվել դերասան Վենսան Լինդոնը։ Նա այդ դերում կլինի առաջին ֆրանսիացին 2009թ.-ից ի վեր, երբ ժյուրին գլխավորում էր դերասանուհի Իզաբել Հուպերը։
Որպես բացման ֆիլմ ընտրվել է Միշել Հազանավիչուսի «Վերջնական մոնտաժ» (Coup) ժապավենը։ 2017թ.-ին նկարահանված ճապոնական ֆիլմի ֆրանսիական ռեմեյքում նկարահանվել են Ռոմեն Դյուրիսը և Բերենիս Բեժոն:
Փառատոնի կազմակերպիչները 47 ֆիլմ են ընտրել՝ ավելի քան 2 հազար ֆիլմերի դիտման արդյունքներով։ Դրանցից հիմնական մրցույթի համար ընտրվել են 18-ը։
Առաջատար քննադատների հետաքրքրությունը գրավում է կանադացի կինոռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Քրոնենբերգի «Ապագայի հանցագործությունները» (Crimes of the Future) ֆիլմը։ Ֆանտաստիկ ֆիլմը նրա 1970թ.-ին նկարահանված ֆիլմի ռեմեյքն է։ Ռեժիսորի նոր ֆիլմում նկարահանվել են Քրիստեն Ստյուարտը, Լեա Սեյդուն, Վիգո Մորտենսենը։
Հիմնական մրցույթի համար ընտրվել է նաև հարավկորեացի ռեժիսոր Պակ Չհան Ուկի «Հեռանալու որոշում» (Decision to Leave) ֆիլմը։ «Ոսկե արմավենու ճյուղին» հավակնում են նաև բելգիացի ռեժիսորներ Ժան Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրները։ Նրանց նոր՝ «Tori and Lokita» ֆիլմը նվիրված է երկու աֆրիկացի երիտասարդներին, որոնք Բելգիա էին մեկնել՝ իրենց բախտը փորձելու։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ