Ավելին 4 տարի առաջ - 21:39 15-05-2022

«Եվրատեսիլ 2022»-ի կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով Հայաստանը 5-րդ տեղում է եղել

«Եվրատեսիլ»-ի Eurovision.tv պաշտոնական կայքը հրապարակել է մրցույթի երկու կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները: Այսպիսով, առաջին կիսաեզրափակչում 17 երկրներից առաջատարը եղել է Ուկրաինան՝ 337 միավորով: Հայաստանը 187 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Եզրափակիչ անցած տասնյակի ընդհանուր պատկերը հետևյալն է․
Ուկրաինա (337)
Նիդերլանդներ (221)
Հունաստան (211)
Պորտուգալիա (208)
Հայաստան (187)
Նորվեգիա (177)
Լիտվա (159)
Մոլդովա (154)
Շվեյցարիա (118)
Իսլանդիա (103)
Երկրորդ կիսաեզրափակչի (մասնակցել է 18 երկիր) արդյունքները․
Շվեդիա (396)
Ավստրալիա (243)
Սերբիա (237)
Չեխիա (227)
Էստոնիա (209)
Լեհաստան (198)
Ֆինլանդիա (162)
Բելգիա (151)
Ռումինիա (96)
Ադրբեջան (96)
Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակչում մասնակցել է 25 երկիր, որոնցից հաղթող է ճանաչվել ուկրաինական Kalush Orchestra խումբը՝ Stefania երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդում՝ Իսպանիան: Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց