Ներքին 4 տարի առաջ - 22:41 14-05-2022

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ծաղկեվանքի ճանապարհին․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս են բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Քաղաքացիների ավտոմեքենաներին են մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա և պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է:

Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև