Արտաքին 4 տարի առաջ - 21:48 14-05-2022

Թուրքիան առաջարկել է վիրավոր զինվորներին «Ազովստալից» ծովով տեղափոխել Ստամբուլ

Թուրքիան առաջարկել է ծովով տարհանել «Ազովստալը» պաշտպանող ուկրաինացի վիրավոր զինվորներին։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։

Առաջարկվում է ուկրաինացի զինվորներին տանել Բերդյանսկ նավահանգիստ (քաղաքը Մարիուպոլից 65 կիլոմետր հեռավորության վրա է, այժմ ռուս զինվորականների հսկողության տակ է) և նստեցնել թուրքական քաղաքացիական նավ, որը նրանց կտաներ Ստամբուլ։

Կալինն ասել է, որ դեռևս երկու շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է այդ տարբերակը։ Մոսկվան, նրա խոսքով, չի համաձայնել այդ ծրագրին, բայց, այնուամենայնիվ, այն դեռ վերջնականապես չի մերժվել։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը