Արտաքին 4 տարի առաջ - 22:40 13-05-2022

Վրաստանը չի հրավիրվել «Մեծ յոթնյակի» և ՆԱՏՕ-ի հանդիպումներին

Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան և դրա տարածաշրջանային ու գլոբալ հետևանքների հաղթահարումը կքննարկվեն «Մեծ յոթնյակի» և ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումներում։

Netgazeti-ի հաղորդմամբ, Վրաստանը չի ընդգրկվել միջոցառմանը մասնակցող երկրների ցանկում։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը հրավիրված են Ֆինլանդիան և Շվեդիան, իսկ «Մեծ յոթնյակի» ձևաչափով հանդիպմանը՝ Ուկրաինան, Մոլդովան և Ինդոնեզիան։

«Մեծ յոթնյակի» հանդիպումը տեղի է ունենում մայիսի 12-14-ին Վայսենհաուսում (Գերմանիա), իսկ մայիսի 14-15-ը Բեռլինում նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ պաշտոնական հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը