Արտաքին 4 տարի առաջ - 21:24 13-05-2022

Զելենսկին ասել է, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկնել է Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարելու իր առաջարկը։

Իտալական RAI1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահն ասել է, որ երկու առաջնորդների միջև ցանկացած քննարկման մեկնարկային կետը պետք է լինի Ուկրաինայից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը։

«Որպես նախագահ՝ ես պատրաստ եմ խոսել Պուտինի հետ: Բայց միայն նրա հետ: Առանց նրա որևէ միջնորդի: Եվ երկխոսության պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերի»,- ասել է նա:

Զելենսկին նաև հերքել է այն ենթադրությունները, որ Ուկրաինան կարող է գնալ որևէ զիջման՝ խաղաղ համաձայնագրի հասնելու և Պուտինին դեմքը փրկելու հնարավորություն տալու համար։ Նրա խոսքով, Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ հնարավոր չեն։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ