Արտաքին 4 տարի առաջ - 16:17 13-05-2022

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չի կարելի չեղարկել ընդհուպ մինչև Ուկրաինայի ամբողջական ազատագրումը. Լոնդոն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները պետք է գործեն ընդհուպ մինչև ռուսական ուժերի ամբողջական հեռացումը Ուկրաինայի ամբողջ տարածքից։

«Պուտինը խայտառակում է ինքն իրեն համաշխարհային ասպարեզում: Մենք պետք է ապահովենք, որ նա պարտություն կրի Ուկրաինայում, ինչը նրան ոչ մի օգուտ չի բերի և վերջնարդյունքում կզսպի նոր ագրեսիայից»,- ասել է Թրասը հինգշաբթի երեկոյան Գերմանիայում G7-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Թրասը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է վճռական լինեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում, և որ նրանք պետք է «ավելի արագ ու ավելի առաջ գնան»՝ աջակցելով Ուկրաինային նրա պայքարում:

«Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցն այն է, որ նա կարողանա ձեռք բերել միջոցներ՝ պաշտպանելու իրեն: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է Ուկրաինային հստակ ուղի տրամադրել՝ ստանալու ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զենքեր»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ