Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:42 22-11-2022

Արցախում խստացվում են «պետական դավաճանության» և «լրտեսության» համար պատժաչափերը, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում

Նոյեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

Ըստ հիմնական զեկուցող ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի՝ պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար, մասնավորապես՝ ռազմական դրության պայմաններում անհրաժեշտություն է առաջացրել վերանայել ներկայիս կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում, պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:

Նախագծի վերաբերյալ ԱՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական ծառայության կողմից առաջարկություններ չեն եղել:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը:

«Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ԱԺ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ Մհեր Աբրահամյանը:

Ծառայության պետի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության լիազորությունները, գործառույթները, կարգավորել Ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կապահովվի նաև Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության բնականոն, արդյունավետ գործունեությունը,կերաշխավորվի հանրային իշխանությունների թափանցիկ գործունեությունը, մասնավորապես՝ ֆինանսական թափանցիկ գործունեությունը:

ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությամբ՝ նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտություն չկա:

Փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
14:57 Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կրկին կվարեն փոդքասթը. դատարանը վերացրել է վարչական վերահսկողությունը