Ներքին 4 տարի առաջ - 12:21 13-05-2022

300 սփյուռքահայ դիմել է ՀՀ պետական համակարգում աշխատելու համար

Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն: Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Նոր Զելանդիայից: Հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի աշխատել Հայաստանի և Արցախի ավելի քան 25 գերատեսչություններում՝ բերելով իրենց փորձը, գիտելիքները, նախաձեռնելով նոր ծրագրեր և սկսելով իրենց կարիերան հայրենիքում: Բոլոր դիմորդներն ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

Այս տարվա դիմորդներն ավարտել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Հարվարդի, Բրադֆորդի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական, Կոլումբիայի, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանները: Ամենատարեց մասնագետը 77 տարեկան է, ծրագրին դիմողների միջին տարիքը 35 է:

Ընտրված մասնագետները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն առցանց հարցազրույցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Վերջնական ընտրությունից հետո այս տարվա սեպտեմբերից 50 սփյուռքահայ մասնագետ կսկսեն իրենց աշխատանքը: ՀՀ կառավարությունը մասնագետների համար ձեռք է բերում ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), հատկացնում է կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան