Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:08 11-05-2022

UniCredit-ը բանակցություններ է սկսել ռուսական բանկը վաճառելու համար

Իտալական ֆինանսական խումբ UniCredit S.p.A. բանակցություններ է վարում Ռուսաստանում գործող իր դուստր բանկի վաճառքի շուրջ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քննարկմանը ծանոթ աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով, Unicredit բանկի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ֆինանսական կազմակերպություններն ու այն ընկերությունները, որոնք Ռուսաստանի Դաշնությունում բանկային գործունեության թույլտվություն ստանալու ցանկություն ունեն։

Ըստ աղբյուրների՝ բանակցությունները վաղ փուլում են։ Դրանց մասին մանրամասներ չեն հաղորդվում, պարզապես հայտնի է, որ պոտենցիալ գնորդը պատժամիջոցների տակ չէ։

UniCredit S.p.A.-ն, հավելել են Bloomberg-ի զրուցակիցները, բացի ռուսական բանկի վաճառքից, դիտարկում է նաև այլ հնարավորություններ։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը