Ներքին 4 տարի առաջ - 18:36 11-05-2022

Եղել եմ աղքատ պ...իկի վաստակ. նոր քրգործ՝ Փաշինյանին բանաստեղծություն ձոնելու համար


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այսօր ստանձնել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի պաշտպանությունը՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով։

«Վստահորդիս մեղադրում են շատ գողտրիկ մի բանաստեղծության համար։ Ընդ որում, բանաստեղծությունը գրված է հայ գուսանական արվեստի բոլոր ավանդույթների պահպանմամբ՝ գեղեցիկ փոխաբերություններով, պատկերավորումներով, տաղաչափական համարձակ լուծումներով»,- գրել էր իր ֆեյսբուքյան էջում Մելիքյանը։

Մեղադրանքում նշվում է, որ քրեական գործը հարուցվել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արժանապատվությանը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանք հասցնելու համար։

Oragir.news-ը կապ հաստատեց Ռուբեն Մելիքյանի հետ՝ հարցնելով, թե ինչու է մեղադրանք առաջադրվել Աղեկայանին, և ինչ են պատրաստվում անել։ Մելիքյանը մեզ պատասխանեց. «Քրեական հետապնդում է իրականցվել՝ երկու էպիզոդով. մեկը՝ բանաստեղծություն գրելու համար, ինչը շատ զավեշտալի է, մյուսը՝ մեկ այլ գրառման համար, որը չեմ հրապարակել։

Զավեշտալի է, երբ մարդու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում բանաստեղծություն գրելու համար։ Այն իրենից ներկայացնում է երկու տնից բաղկացած բանաստեղծություն, այսպիսի բանաստեղծություն, օրինակ, գրել է Շառլ Ազնավուրը։ Կարծում եմ, որ սա պատրվակ է՝ մարդկանց նկատմամբ հարուցելու քրեական գործ»։

Հարցին, թե ինչ է պատրաստվում անել որպես գործով իրավապաշտպան, պատասխանեց. «Շատ հետաքրքրի բաներ»։
Մելիքյանը նաև հավելեց, որ այս գործն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործից տարբերվում է նրանով, որ Ադիբեկյանի քրեկան գործը Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերում անելու համար էր, իսկ այս քրգործը՝ ինչ-ինչ արտահայտություն անելու համար՝ ուղղակի այլ բովանդակությամբ։

«Մյուս էպիզոդը պարզապես գրառում է, որտեղ որոշակի վիրավորանք է նկատվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- հավելեց Մելիքյանը։







Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան