Արտաքին 4 տարի առաջ - 17:41 11-05-2022

Ռուս քաղաքական գործիչները ԱՄՆ-ին մեղադրել են մայիսի 9-ին «միջամտելու» մեջ

Այսօր կեսօրին ռուսաստանցի մի քանի քաղաքական գործիչներ միանգամից հարձակվել են արևմտյան երկրների վրա՝ նրանց մեղադրելով Ռուսաստանի գործերին միջամտելու և կեղտոտ քաղաքական մեթոդներ կիրառելու մեջ։

Այսպես. Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ֆեյքերի օգնությամբ փորձում է սևացնել Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը սովորական քաղաքացիների աչքում։

«Վաշինգտոնը կարծում է, որ այս մոտեցումն ամենաարդյունավետն է քաղաքային երիտասարդության համար։ Ենթադրվում է, որ «կուլ տալով» այդ անհեթեթությունը՝ այն դուրս կգա փողոց և Ռուսաստանում կսկսի «լիբերալ-դեմոկրատական» փոփոխություններ, այսինքն՝ ձեռնտու Արևմուտքին»,- հայտարարել է Նարիշկինը:

Նրա խոսքով, ԱՄՆ Պետդեպարտամենտն օգտագործում է Երրորդ ռեյխի և նրա ղեկավար Գեբելսի քարոզչական մեթոդները։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է «գոլոդոմոր» կազմակերպել Ուկրաինայում՝ երկրից դուրս բերելով հացահատիկ. «ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում Ուկրաինայից հացահատիկ դուրս բերելու համար։ Բայդենը հայտարարել է, որ դա անհրաժեշտ է ռեսուրսի «գները նվազեցնելու» համար»,- գրել է Վոլոդինը իր Telegram-ալիքում։ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին օկուպացված տարածքներից հացահատիկ հանելու փորձի մեջ՝ այն վերավաճառելու համար։

Պետդուման հայտարարել է նաև, որ օտարերկրյա պետությունները միջամտել են Ռուսաստանում մայիսի 9-ի անցկացմանը։ Արտաքին միջամտության հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Վասիլի Պիսկարևի խոսքով, Հաղթանակի օրվա նախաշեմին ռուսները բախվել են «հոգեբանական հսկայական ճնշման սոցիալական ցանցերում»:

Սա, նրա խոսքով, վկայում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու Արևմուտքի ցանկության մասին։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից