Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 14:29 29-03-2026

Խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ. ՆԳՆ

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված անձանցից մեկն այն նույն երիտասարդն է, ում հետ մոտ 2 ժամ առաջ միջադեպ էր գրանցվել վարչապետի ներկայությամբ: Մյուսի ինքնությունը հայտնի չէ:

ՆԳՆ ոստիկանության խոսնակ Նարեկ Սարգսյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեց երկու անձի ձերբակալվելը:

«Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի», - փոխանցեց նա:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աննա եկեղեցի։ Եկեղեցուց Փաշինյանի դուրս գալու պահին լարված իրադրություն է ստեղծվել, երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:

«Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել