Մամուլ 4 տարի առաջ - 08:26 11-05-2022

Հակոբ Սիմիդյանն ու ընկերները վատնում են ՀՖՖ-ի գումարները. ինչ է կատարվում կառույցում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է իշխանության տարբեր օղակների համար գումար աշխատելու հարմար հաստատություն: ՀՖՖ-ում խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը անխախտ է գործում:
Նախ տեղեկացնենք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ պաշտոնական համակարգողը ՀՀ Կառավարության կողմից Հակոբ Սիմիդյանն է՝ Շրջակա միջավայրի նախարարը: Նա 2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Նույն Սիմիդյանը 2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։
Եւ այսօր ՀՖՖ նախագահի տեղակալ է աշխատում նույն Հայկական ժամանակի մեկ այլ նախկին աշխատակից Արմեն Նիկողոսյանը: Եւ ֆուտբոլիստները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են, որ ՀՖՖ-ում տեխնիկական վերահսկիչ է կարգվել ՀՖՖ նախագահի տեղակալ, ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանի մանկական ընկերը: Նշենք, որ ՀՖՖ-ն Նիկողոսյանի ընկերոջը մեկ տարվա համար վճարել է անհասկանալի մեծ, 18 միլիոն դրամ այն դեպքում, երբ նախկին տեխնիկական վերահսկիչը 6 տարվա ընթացքում ստացել էր ընդամենը 2,9 մլն դրամ։
Ընկերները բացի գումար աշխատելուց նաեւ ֆուտբոլի ակադեմիայում երեկոյան ժամերին իրենց հանգիստն ու ժամանցն են ապահովում: Հաճախ կարելի է պատգամավորական ավտոմեքենաները Հակոբ Սիմիդյանի հետ տեսնել ֆուտբոլի ակադեմիայի բակում: Ականատեսների վկայությամբ, նրանք օգտվում են ֆուտբոլի ակադեմիայի շոգեբաղիքից:
Եւ նույնիսկ քննարկել են մի մտահղացում, որ անհրաժեշտ է ակադեմիայի լվացարանի տեղում նոր, էլիտար շոգեբաղնիք կառուցել:
Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ ՀՖՖ մատակարարներն ու կապալառուները մեծամասամբ ՀՖՖ ղեկավարների ընկերներն են, ընտանիքի անդամներն ու մտերիմները։ Աբովյանի մարզադաշտի մի քանի հարյուր միլիոն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության իրական սեփականատերերն անգամ հայտնի չեն:
Պետռեգիստրում գրանցված են արհեստավոր եղբայրներ, ովքեր մասնավոր պատվերով գաջ քսող են աշխատել նույնիսկ այն օրերին, երբ «իրենց իսկ» կազմակերպությունը վերակառուցում էր մի ամբողջ մարզադաշտ։ Այսինքն՝ գաջ քսողը խոշոր շինարար է մեր երկրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»