Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:40 09-05-2022

Ասում են՝ հայտարարեք, որ հեսա Մասիսը հետ ենք բերելու. ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակն է. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հարցին պատասխանելով, ասաց. «Ցավոք, ես արտաքին քաղաքականության մեջ եմ ներգրավված, ներքաղաքական չէ իմ գործառույթը, թե չէ կարող է լուրջ պրոբլեմներ ունենային իրենք»։ Մարուքյանը նկատի ուներ ընդդիմությանը։ Հարցին՝ վերջին շրջանում լավացե՞լ է իր անձնական բարեկեցությունը, Մարուքյանը պատասխանել է․ «Չէ՛, ոնց ապրել եմ, այդպես էլ ապրում եմ, հայտարարագիրը կարող եք նայել, ի՞նչը պետք է ավելանար, եկեք գնանք նայենք մեր տունը, կարող ենք գնալ Վանաձորի մեր տունն էլ նայեք։ Ստանում եմ պատգամավորի աշխատավարձի չափ աշխատավարձ»։

Մարուքյանի խոսքով՝ ուժեղ պետություն կառուցելուն այլընտրանք չկա. «Եթե դու ուժեղ պետություն չես կառուցում, դու ապագա պատերազմներում ես պարտվելու, քո ազգը ցեղասպանության զոհ կարող է դառնալ»։

Հարցին, թե այս իշխանությունների օրոք համարո՞ւմ է, որ Շուշին կարող ենք հետ բերել, պատասխանեց. «Ոչ մի բան պետք չի ասել, պետք է գործել։ Երբ ես ասում եմ, որ ուժեղ պետություն է պետք կառուցել, դրա մեջ կարող եք յուրաքանչյուրդ ձեր երազանքը տեսնել։ Եթե մենք նախորդ հաղթանակների հիման վրա այդ ուժեղ պետությունը կառուցած լինեյինք, ապա այսօր այս օրին հասած չէինք լինի։ Բայց հիմա սա էլ դաս է, որից պետք է դաս քաղել ու շարժվել առաջ։ Ասում են՝ հայտարարեք, որ հեսա Մասիսը հետ ենք բերելու. ոչ թե խոսելու, այլ գործելու ժամանակն է»։

Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք հինգ տարով մանդատ էին ստացել ժողովրդից, բայց գնացին արտահերթ ընտրությունների, որ ճգնաժամը հաղթահարվի։

Տեսանյութը՝ 24.news-ի։




Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին