Ներքին 4 տարի առաջ - 11:10 09-05-2022

Գործը պետք է քննվի բազմակողմանի․ Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին

«Պատերազմը վարել է հայ ժողովուրդը, հայկական բանակը, այդ թվում նաև իշխանությունը։ Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այսօր օկուպացված է, մենք այնուամենայիվ նշում ենք Եռատոնը, որովհետև այն իրողությունները, որոնք տեղի են ունեցել, մեզ համար տոներ են, այդ թվում՝ Շուշիի ազատագրումը»։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունից հետո, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյուքնում կունենայինք նույն իրավիճակը, բայց առանց զոհերի, բավարար հիմք չէ՞ նրան որպես մեղադյալ ներգրավվելու համար, Քյարամյանն ասաց․ «Այդ գործը կարճ ժամանակ առաջ Դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է Քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են, պետք է ծանոթանանք, ըստ այդմ էլ կընթանա գործի քննությունը։ Գործի հետ կապված այլ բան չեմ կարող ասել։ Որպես իրավաբան ես կարող եմ հետևյալն ասել՝ գործը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի։ Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր պարզաբանման ենթական հանգամանքները»։

Նշենք, որ քիչ առաջ բարձրաստիճան պետական այրերը Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահի գլխավորությամբ, ուժեղացված անվտանգության ուղեկցությամբ ժամանել են «Հաղթանակ» զբոսայգի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել